Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ

Դիաբետի դեմ դեղերը երկարացնում են կյանքը. ankakh.com

Դիաբետի դեմ դեղերը երկարացնում են կյանքը. ankakh.com

Հայտնի այն դեղամիջոցը, որը երկրորդ տիպի շաքարային դիաբետից տառապող մարդիկ են ընդունում,  օժտված է կյանքը երկարացնելու հատկությամբ,- հաստատում են գիտնականները, Diabetes, Obesity and Metabolism-ում հրապարակած հոդվածում:

Այդ դեղամիջոցն օգնում է  վերահսկելու  արյան մեջ գլյուկոզայի մակարդակն  ու բարձրացնում է ինսուլինի հանդեպ զգայունակությունը:
Ուսումնասիրության համար դիտարկվել են հիշյալ դեղամիջոցն օգտագործող 78241 հիվանդի, դիաբետի դեմ այլ դեղամիջոց ընդունող 12222 ու 90463 առողջ մարդու տվյալներ, ովքեր չունեն դիաբետ ու, հետևաբար, ոչ մի դեղամիջոց չեն ընդունում:

Ուսումնասիրության ողջ ընթացքում մահացել է 7498 մարդ:  Պարզ է դարձել, որ հիշյալ դեղամիջոցն օգտագործող դիաբետիկների շրջանում մահացությունն ավելի քիչ տոկոս է կազմել, քան առողջների շրջանում:

Գիտնականները ենթադրում են, որ տվյալ դեղամիջոցը նույնիսկ սիրտ-անոթային ու քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման հատկություն ունի: Ինչ էլ որ լինի, փաստն այն է, որ այդ դեղամիջոցն իրոք նպաստում է կյանքը երկարացնելուն, և ամենևին էլ  այդ ազդեցությունը կապված չէ դիաբետի բուժման հետ:

Սկզբնաղբյուր. ankakh.com
Լուսանկարը. likar.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ